Հրազդանում բախվել են Toyota RAV4-ը և Opel-ը․ կինը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց


Հրազդանում բախվել են Toyota RAV4-ը և Opel-ը․ կինը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտ 16 18:48 2026

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Արտակ Բ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի և 42-ամյա Արսեն Բ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Toyota RAV4»-ի 3 ուղևոր տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականտերերի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները Արտակ Բ․-ի կինը և 2 անչափահաս երեխաներն են։