Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է


Իրանի ԱԳՆ-ն հաստատել է ՝ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է
Մարտ 12 19:05 2026

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ է նա իր առաջին ելույթը ունենալու։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էր երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», - ասել է նա՝ իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։