15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում


15 աշխատակից ազատել են, իսկ փոխնախարարի մայրը պաշտոն ունի. ի՞նչ է կատարվում Հաշվեքննիչ պալատում
Մարտ 12 08:55 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատում սկանդալային իրավիճակ է հասունանում։ «Ժողովուրդ» օրաթերթին հենց ներսից պատմեցին, որ պալատի 15 նախկին աշխատակից դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները և վերադառնալ աշխատանքի։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատարան դիմած աշխատակիցները պնդում են, որ աշխատանքից ազատվել են անօրինական կերպով, և դրա համար դիմել են դատարան՝ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար։ Եվ մինչ մի շարք աշխատակիցներ կորցրել են իրենց աշխատանքը, պալատում շարունակում է աշխատել կենսաթոշակային տարիքի Ծովինար Բադիրյանը, որը ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանի մայրն է։

 

Ստացվում է բավականին հակասական պատկեր․ մի կողմից՝ աշխատանքից ազատվում են այն աշխատակիցները, որոնք դեռևս կենսաթոշակային տարիքի չեն և կարող են շարունակել աշխատել, մյուս կողմից՝ համակարգում շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք արդեն անցել են այդ տարիքային շեմը»։