Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09:40-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհի 3.5 կմ հատվածում բախվել են «Nissan»-ն ու «Chevrolet»-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։










