ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից


ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն Fly One-ի Մասկատ-Երևան տոմսեր, կարող են օգտվել անվճար տեղափոխման հնարավորությունից
Մարտ 3 14:14 2026

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է.

«Այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։

Նշենք նաև, որ Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարնրին՝ +37433309013 կամ +37494366540:

Տեղափոխման ցանկացություն ունեցող քաղաքացիներին խնդրում ենք անհատապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/v9UNjFN34GxUy7zr6՝ մինչև երեկոյան ժամը 20։00-ն:

Ավտոբուսների շարժման վայրի տվյալները՝

Աբու Դաբի- ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Դուբայ՝ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C) մարտի 4-ին ժամը 02:00-ին՝ ուղևորների հավաքը ժամը 01:30-ին։

Խնդրում ենք բացառապես գրանցվել այն քաղաքացիներին, ովքեր արդեն ունեն մարտի 4-ին կայանալիք Մասկատ-Երևան թռիչքի հաստատված տոմս։

Խնդրում ենք նաև հաշվի առնել, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12-13 ժամ»։