«Հրապարակ»․ թերթը գրում է․ ՔՊ ներկուսակցական ընտրությունների 2-րդ փուլը կմեկնարկի այս ամսվա վերջին․ մարտի 28-29-ը կուսակցության Երեւանի կենտրոնական գրասենյակում նույն սկզբունքով` ավելի քան 1000 պատվիրակներ կընտրեն առաջին փուլով անցած առաջին 50 թեկնածուին եւ կորոշեն վարչապետի թեկնածուին, չնայած բոլորը գիտեն, որ որոշելու բան չկա։ Մինչ այդ 50 թեկնածուները միասին իբրեւ թե մարզային կառույցներ են մեկնում` քարոզարշավի: Անցած շաբաթ-կիրակի մեկնարկը տվել են․ 2-ական մարզ են այցելել, որտեղ հավաքում են տարածքային կառույցների անդամ-ընտրիչներին եւ հատ-հատ ներկայացնում իրենց կենսագրությունը, անցած ճանապարհը, իրենց մասին պատմող տեսահոլովակներ են միացնում եւ համոզում, թե ինչու հենց իրենց պետք է ընտրեն։ Իսկ իրականում, հունիսի 7-ի ընտրությունների քարոզարշավի մեկնարկն են տվել․ մեկնում են մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպելու:
Լրահոս
Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին. ՀՀԿ-ն շուտով հայտարարություն կանի. Հայկ Մամիջանյան
3
Մարտ,
2026 12:08
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է՝ իմպիչմենթի թեման քնած չի էլ եղել, ո ...










