Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված «Մռնչացող առյուծ» գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ։
Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։Նախարարության տվյալներով՝ չորսը գտնվում են ծանր վիճակում, քսանը՝ միջին ծանրության, իսկ 58-ը՝ լավ վիճակում։ Եվս չորսը բժշկական զննում են անցնում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Times of Israel-ը, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։










