Շիա ականավոր գործիչ, մեծն այաթոլլա Նասեր Մաքարեմ Շիրազին ջիհադ է հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի սպանությունից հետո, տեղեկացնում է Mehr-ը։
«Այաթոլլա Մաքարեմ Շիրազին հայտարարել է, որ նահատակ առաջնորդի արյան համար վրեժխնդիր լինելը ողջ աշխարհի մուսուլմանների կրոնական պարտքն է»,- գրում է իրանական լրատվամիջոցը։
Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է փետրվարի 28-ին սկսված երկրի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։










