Իսրայելի հարձակումների պատճառով Իրանի օդային տարածքը փակ է մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի օդային տրանսպորտի կազմակերպության խոսնակ Մաջիդ Ախավանը։
Հիշեցնենք՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելը «կանխարգելիչ» հարված է հասցրել Իրանին և հայտարարել է արտակարգ դրություն։
«Երկրի ողջ օդային տարածքը փակ է մինչև հետագա ծանուցում», - Մաջիդ Ախավանի խոսքերն է մեջբերել Mehr լրատվական գործակալությունը։
Իսրայելը նույնպես փակել է իր օդային տարածքը Իրանի վրա կանխարգելիչ հարվածից հետո։ Այս մասին հայտարարել է Իսրայելի Օդանավակայանների վարչությունը։
«Բոլոր քաղաքացիական օդանավակայանները ներկայումս փակ են։ Թռիչքներն ու վայրէջքները դադարեցված են։ Ուղևորները այս պահին չպետք է մեկնեն օդանավակայան և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմեն իրենց ավիաընկերություններին», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։










