Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։










