Արցախի պողոտայում բшխվել են «Nissan Teana»-ն, «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավnրներ


Արցախի պողոտայում բшխվել են «Nissan Teana»-ն, «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավnրներ
Փետրվար 25 21:28 2026

Այսօր՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արցախի պողոտայում՝ թիվ 47/1 հասցեի դիմաց բախվել են «Nissan Teana» մակնիշի, «Opel Astra» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Պարեկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողաան ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։