Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցի փողոց - Սայաթ-Նովայի պողոտա խաչմերուկում՝ Չարենցի թիվ 44 շենքի դիմաց, բախվել են «Tesla», «Mercedes» և «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Նշվում է, որ վթարի մեղավորը եղել է «Volkswagen ID.4»-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել «Mercedes»-ին, վերջինն էլ բախվել է «Tesla»-ին։










