Ալիևի թիկնապահների ծեծի պատճառով տուժած ցուցարարներ կան, գործը փոխանցվել է Պետդեպարտամենտ


Ալիևի թիկնապահների ծեծի պատճառով տուժած ցուցարարներ կան, գործը փոխանցվել է Պետդեպարտամենտ
Փետրվար 20 13:15 2026

Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի անվտանգության աշխատակիցների կողմից ցուցարարներին ծեծելու գործը ոստիկանությունը փոխանցել է Պետական դեպարտամենտին։

The Washington Post-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է դեպքին, խոսել ակցիայի մասնակիցների հետ։ Նշենք, որ ցուցարարները պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում առկա քաղբանտարկյալներին։ Բողոքի ակցիան անցկացվում էր Սպիտակ տնից քիչ հեռավորության վրա գտնվող Փենսիլվանիա պողոտայի Waldorf Astoria հյուրանոցի մոտ։

Ակցիայի մասնակիցներից 27-ամյա Ռահիմ Յաղուբլուն պատմել է, որ իր հայրը կալանավորված է Ադրբեջանում։ ակցիայի ընթացքում Ալիևի անվտանգության աշխատակիցները ծեծել են իրեն՝ հարվածներ հասցնելով դեմքի ու փորի հատվածներում։ 35-ամյա Ադիլ Ամրախլին էլ հայտնել է, որ ոտքի վնասվածք է ստացել փախչելիս;

Ըստ աղբյուրի, առնվազն չորս մարդ է տուժել ծեծից։ Տասնամյակներ շարունակ այլակարծությունն իր երկրում ճնշող Ալիևը Վաշինգտոն էր մեկնել՝ մասնակցելու 
ԱՄՆ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի հիմնադիր նիստին: Նիստին մասնակցում էին տարբեր երկրների առաջնորդներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։