Միհրան Պողոսյանը շաբաթ օրը կհայտարարի նոր ձեւաչափի մասին․ «Հրապարակ»


Միհրան Պողոսյանը շաբաթ օրը կհայտարարի նոր ձեւաչափի մասին․ «Հրապարակ»
Փետրվար 19 08:36 2026

«Հրապարակի» տեղեկություններով, Միհրան Պողոսյանի «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը պայմանավորվածություն է ձեռք է բերել ընտրություններին մասնակցել Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ մեծ կոնսոլիդացիայի մասին Միհրան Պողոսյանը պլանավորվում է հայտարարել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության փետրվարի 21-ին կայանալիք համագումարին։ Օրերս նույն ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր նաեւ Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» կուսակցությունը։ 

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 19․ 02․ 26