Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել


Խոշոր ավտովթար՝ Կոտայքում. վարորդներից մեկը ՊՆ ծառայող է, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել
Փետրվար 18 10:20 2026

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Կովկաս» համալիրի դիմաց, բախվել են 27-ամյա Գրիգոր Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 35-ամյա Ռուբեն Թ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «BMW»-ն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում և ավտոմեքենա  վարելու իրավունք չի ունեցել։