Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, վարորդը տեղում մահացել է


Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխ ճանապարհին, վարորդը տեղում մահացել է
Փետրվար 16 20:46 2026

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում։

 

Shamshyan- ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։