ՖՈՏՈ․ Էմմա Պալյանին ՔՊ պատվիրակները «մերժեցին». քանի ձայն է «հավաքել»


ՖՈՏՈ․ Էմմա Պալյանին ՔՊ պատվիրակները «մերժեցին». քանի ձայն է «հավաքել»
Փետրվար 16 15:48 2026

Օր ու գիշեր իր սոցիալական էջերում անդադար իրեն «գովազդած» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանին այդպես էլ չհաջողվեց լինել ՔՊ 50 հոգանոց ցուցակում:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը, ով մշտապես հայտնվում է սկանդալային պատմություններում, ընդհամենը 135 քվե է ստացել` 1028 ՔՊ-ական պատվիրակներից:

Պալյանն այժմ ցուցակի 114-րդ համարն է: Ստացվում է, որ ՔՊ-ականները իրենց այս քվեարկությամբ «մերժել» են Պալյանին, ով օր ու գիշեր Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի գովքով է զբաղված: