Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա


Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կա
Փետրվար 12 19:30 2026

Երեկ` փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սարուխան գյուղի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 29-ամյա Ջիվան Ս.-ի վարած «Լադա» մակնիշի, 42-ամյա Գեղամ Հ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և  26-ամյա Մանուկ Ս.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 ուղևոր տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։