2018 թվականից հետո քանի՞ ընտրություն է կեղծվել. Փաշինյան


2018 թվականից հետո քանի՞ ընտրություն է կեղծվել. Փաշինյան
Փետրվար 11 17:50 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ ընտրություններ կեղծելու մասին քննարկումներին։

Փաշինյանը հիշեցրեց՝ մեկ անգամ չէ, որ ասել են՝«մեր ձեռքերը կկտրենք, ընտրությունները չենք կեղծի»։

«2018 թվականից հետո քանի՞ ընտրություն է կեղծվել։ Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 կամ 120 քվեաթերթիկով։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկները կուտեին ուղղակի։ Նրանք, ովքեր մեզ ասում են, որ մենք ընտրություն կարող ենք կեղծել, նրանք ոչ միայն կուտեին, այլև հազարավոր քվեաթերթիկներ են կերել։ Հիմա եկել են մեզ են ասում, որ պատրաստվում ենք ընտրություն կեղծել»,-ասաց նա։