Դուք հետևողականորեն փորձում եք ապացուցել ձեր հակադաշնակցական կեցվածքը, մենք գիտենք դրա մասին, պետք չէ ապացուցել դա, Աժ-ում, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանին, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մարիա Կարապետյանը Մինասյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են թույլ տվել, որ հոգևորականներն իրենց ակցիաներին քաղաքական ելույթներ ունենան։
«Դուք իսկապես օերնք չե՞ք կարդում։ Օրինակ, կարդացե՞լ եք «Խղճի և կրոնական ազատությունների» մասին օրենքը։ Այնտեղ գրված է, որ սպասավորները մյուս քաղաքացիների նման հավասար իրավունքներ ունեն, այդ թվում նաև քաղաքական կյանքին մասնակցելու։ Այստեղ խոսքը ինստիտուտի, եկեղեցու մասին չէ»,-պատասխանեց Մինասյանը։
Մինասյանը նաև ավելացրեց․«Իսկ ինչ վերաբերում է գլուխ կտրելուն, ապա եթե խոսքը վերաբերում է հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած թշնամուց վրեժխնդիր լինելուն, ապա, այո, ես կիսում եմ այդ տեսակետը։ Ձեր այս վարքագիծը նկարագրում է հայ ժողովրդի նկատմամբ բռնության քարոզը։ Դուք եք թշնամու նկատմամբ սիրո քարոզ անում, վատ մսավաճառի նման էլ փափուկ մսի հետ ոսկոր եք դնում, որ քաշն ավելանա ու բերում հրամցնում եք մարդկանց։ Վերահաստատում եմ՝ հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկած անձանց նկատմամբ անհանդուրժելի եմ»։










