Այո՛, երկու համալսարանում ես միաժամանակ սովորել եմ, այդ ընթացքում էլ՝ երեխա ունեցել, անհավատալի է, բայց այդպես է. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)


Այո՛, երկու համալսարանում ես միաժամանակ սովորել եմ, այդ ընթացքում էլ՝ երեխա ունեցել, անհավատալի է, բայց այդպես է. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ)
Փետրվար 11 14:14 2026

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ իրեն հաճախ են թիրախավորում և այս անգամ էլ մամուլում անդրադարձել են իր անցած կրթական ճանապարհին։

«Կասկածելի եք համարել,  որ ես միաժամանակ սովորել եմ և ավարտել եմ թե՛ Պետական համալսարանը, թե Ամերիկյան համալսրանը։ Այո՛, երկու համալսարանում էլ ես միաժամանակ մագիստատուրան սովորել եմ, այդ ընթացքում էլ երեխա եմ ունեցել, հավելյալ դա էլ հասցրել եմ անել»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ ԵՊՀ բակալավրը ավարտել է գերազանցության դիպլոմով, մագիստրատուրան ևս գերազանցութամբ է ավարտել, նաև ԵՊՀ LLM ծրագիրն է ավարտել։

«Մշտապես մի քանի ծրագրերում ընդգրկված եմ եղել՝ աշխատել, սովերել, երեխա ունեցել, դաստիարակել, երևի թե անհավատալի է, բայց այդպես է»,-ասաց նա։

Ի դեպ, Ավանեսյանը պնդեց, որ բավականին մեծ պետպատվերներ ընդունող դեղագործական «Արֆարմացիան» ՓԲԸ-ում, որի տնօրենը մայրն է որևէ շահերի բախում չկա, ամեն ինչ թափանցիկ է։