Մոսկվան ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն ԵԱՏՄ-ի շրջանակներում. Պեսկով


Մոսկվան ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն ԵԱՏՄ-ի շրջանակներում. Պեսկով
Փետրվար 11 14:19 2026

Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն ԵԱՏՄ-ի շրջանակներում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն նախագծեր՝ Եվրասիական տնտեսական միությունը։ Դժվար թե ինչ-որ մեկը վիճարկի այն դերը, որը ԵԱՏՄ-ն ունի այս երկրի տնտեսական զարգացման նման բարձր տեմպերի պահպանման հարցում։ Այդ դերն ակնհայտ է։ Եվ մենք հույս ունենք, որ մեր այս փոխգործակցությունը կշարունակվի», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան։