Սամվել Կարապետյանը ընտրվեց կուսակցության նախագահ. ով է վարչապետի թեկնածուն


Սամվել Կարապետյանը ընտրվեց կուսակցության նախագահ. ով է վարչապետի թեկնածուն
Փետրվար 11 14:22 2026

Այսօր՝ փետրվարի 11-ին, կայացավ Սամվել Կարապետյանի  կուսակցության համագումարը։ 

 

Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց  կուսակցության նախագահ։

 

Վաղը՝ փետրվարի 12-ին, 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում տեղի կունենա  կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության  վարչապետի թեկնածուի անունը։ 

 

 

Հայաստանյան և օտարերկյա ԶԼՄ-ների համար կապահովվի ուղիղ հեռարձակում՝ բաց հղումով։ Լրագրողները հնարավորություն կունենան միջոցառմանը հետևել դահլիճից` առանց նկարահանող խմբի։ Միջոցառման ավարտին մամուլի ասուլիս նախատեսված չէ։

 

ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք նախապես հավատարմագրվել և ներկայանալ միջոցառման մեկնարկից 20 րոպե շուտ։