«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան


«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար. Վահագն Ալեքսանյան
Փետրվար 11 13:52 2026

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊՆ-ին՝ կատարված այն ահռելի աշխատանքի համար, որը վերջապես մեր քաղաքացիները կարողանում են տեսնել, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ հանրությունը վերջին օրերին քննարկում է ՊՆ-ի երեք տեսանյութեր, որոնք վերաբերում են Հնդկաստանից ձեռք բերված զինտեխնիկային, Հայաստանում արտադրվող զինտեխնիկային և ամրաշինական կառույցներին, որոնք Հայաստանի սահմանի երկայնքով են:

«Սիրելի՛ քաղաքացներ, եթե դեռ չեք հասցրել, անպայման դիտեք այդ տեսանյութերը ու տեսեք, թե ինչ է  կարելի կառուցել երկրի պաշտպանության համար, երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, եթե քո մտածմունքը հենց երկիրդ պաշտպանելն է և ոչ թե երկրիդ պաշտպանության հաշվին հարստանալը ու Սևանի կամ Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերում «ասաբնյակներ» գցելը: «Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար ու բառի ոչ «հարմարավետ» իմաստով, այլ «պաշտպանունակ» ու «ամուր» իմաստներով»,- ասաց նա: