Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։










