Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար


Չբացակայելու արգելքի տակ գտնվող հոգևորականները Եպիսկոպոսաց ժողովին կմասնակցեն հեռավար
Փետրվար 11 10:10 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով փետրվարի 16-19-ին Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում: Իշխանությունը Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսի և արքեպիսկոպոսի՝ երկրից չբացակայելու արգելք է դրել: Հեռավար մասնակցությունը խնդիր չի կարող առաջացնել իրավաչափության և ընդունված որոշումների վիճարկման հարցում։ Այս մասին «Շողակաթ» -ին ասել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

 

Արդեն այս տարվա հունվարի 19-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը հայտնել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

 

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ և մեկ քահանա մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

 

Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները, ինչպես նաև Տեր Մովսեսը։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։