Նոր Նորքում, Ավանում, Ջրվեժում ջուր չի լինի


Նոր Նորքում, Ավանում, Ջրվեժում ջուր չի լինի
Փետրվար 10 20:25 2026

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Կաթնաղբյուր» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով ս.թ. փետրվարի  10-ին ժամը 20:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 12։00-ն  կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 1, 2, 4, 5, 8 զանգվածների, Մայակ, Բանավան, Բագրևանդ թաղամասերի, Ավան վարչական շրջանի՝ Դուրյան թաղամասի, Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: