« Որևէ մեկս դեմ չենք, իհարկե, այդ խաղաղությանը և օրակարգին, բայց եթե խոսում ենք խաղաղության օրակարգից, ապա այլևս Բաքվի բանտերում չպետք է լիներ որևէ հայ ռազմագերի կամ պատանդառված անձ»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, եթե խոսվում է արդարությունից, ապա չպետք է ականատեսը լինեինք կեղծ դատավարությունների։
«Եթե խոսում ենք միջնորդությունից, ապա լռությունն անհասկանալի է, որովհետև մենք ակնհայտ տեսնում ենք ինչ-որ գործընթացներ, որոնք կարծես լուռ կինոներ լինեն՝ ո՛չ ձայն ես լսում, ո՛չ որևէ գործընթաց։ Հետևաբար, փաստում ենք, որ այս ամենը կեղծ է և իրականությանը չի համապատասխանում»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










