Եթե կա խաղաղություն, ապա ի՞նչ են անում ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածում․Աբրահամյան


Եթե կա խաղաղություն, ապա ի՞նչ են անում ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածում․Աբրահամյան
Փետրվար 9 21:25 2026

«Բոլոր դերակատարները փորձում են համոզել, որ տարածաշրջանում խաղաղություն է, սակայն կան որոշակի գործոններ, որոնք թույլ են տալիս հակառակը պնդելու»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը որպես օրինակ բերեց ռազմագերիների շուրջ ստեղծված իրավիճակը։

«Կեղծ «խաղաղության» պայմաններում Բաքվի բանտերում պաշտոնական տեղեկություններով 19 հայեր կան, իսկ ոչ պաշտոնականով՝ 7-8 տասնյակ մարդիկ։ Ավելին, իրենց պնդումները խաղաղության վերաբերյալ, նաև այլ հանգամանքով են իրավիճակը մի կողմ տանում՝  նույնիսկ անհետ կորած մարդկանց հետ կապված խնդիրներ ունենք։ Այսօր մոտապես 200 մարդու ճակատագիր հայտնի չէ։Իսկ Ադրբեջանը անընդհատ խնդիրներ է ստեղծում այնտեղ որոնողական աշխատանքներ իրականացնելու համատեքստում։ Հաջորդ հանգամանքը կապված է Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում մխրճվելու հետ։ Եթե կա խաղաղություն, ապա ի՞նչ են անում ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,-նշեց պատգամավորը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։