«Օրնիբուն խոսվում է նրա մասին, որ «խաղաղությունն» այլևս հաստատված է, բայց մենք տեսնում ենք՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներն օկուպացված են, ադրբեջանական ուժերը գտնվում են մեր սուվերեն տարածքներում, Բաքվում ռազմաքաղաքական ղեկավարությունը և այլ պատանդառնված անձինք ապօրինաբար ազատազրկված են»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ շուրջ 240 անհայտության մեջ գտնվող հայրենակիցներ կան, որոնց ճակատագիրը հայտնի չէ։
Դանիելյանը նաև ընդգծեց, որ խնդիրներ կան նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում, որոնք կապված են դատական համակարգի, ընտրովի արդարադատության, բռնությունների, քաղբանտարկյալների խնդիրների հետ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










