«ԱՄՆ-ից ձեռք ենք բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր». Փաշինյան


«ԱՄՆ-ից ձեռք ենք բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր». Փաշինյան
Փետրվար 9 20:42 2026

«Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում նշանակալի առաջընթաց ենք արձանագրել»,- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որպես շարունակություն բազմամյա երկկողմ անվտանգային համագործակցության և արդեն 3 տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժությունների, Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասաց Փաշինյանը։