Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ Վենսի հետ ասուլիսի ժամանակ։
«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմանը»,- ասաց Փաշինյանը։










