ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան


ԱՄՆ-ի 20-ից ավելի ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են ժամանել Հայաստան և Ադրբեջան
Փետրվար 9 16:00 2026

 ԱՄՆ ռազմաօդային ուժերի առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, Sputnik Արմենիայի հաշվարկներով, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ժամանումից առաջ ժամանել է Հայաստան և Ադրբեջան։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 9-10-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Երևանից նա կմեկնի Բաքու։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ինքնաթիռների մեծ մասը Երևան և Բաքու են ժամանել փետրվարի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։

«Մասնավորապես, մեր դիտարկումը ցույց է տվել, որ Հայաստան է ժամանել 12 ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Եվս 9 ինքնաթիռ մեկնել է Ադրբեջան։ Ինքնաթիռները ժամանել են հիմնականում ԱՄՆ-ի բազաներից՝ վերալիցքավորվելով Գերմանիայի «Ռամշտայն» ավիաբազայում»։