Ակնկալում եմ, որ ՀՀ իշխանությունները Վենսին կխնդրեն ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Իհարկե, չեն անի, բայց ընդդիմությունը և հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի ԱՄՆ փոխնախագահ Վենսը այդ հարցը քննարկի Ադրբեջանում»,– հավելեց նա։










