Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանի. Հրապարակ


Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանի. Հրապարակ
Փետրվար 9 12:48 2026

Օրեր առաջ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ մասնակցելու է ընտրություններին, բայց ձևաչափի, իրենց թեկնածուի և այլ հարցերի մասին առաջիկայում հանդես կգա առանձին հայտարարությամբ՝ խոստանալով «հետաքրքիր լուծում»։ Այս մասին գրում է «Հրապարակը»։ 

Թերթի աղբյուրներն ասում են՝ չի բացառվում, որ հենց վաղը Ծառուկյանը հանդես գա նման հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ու սոցցանցերում շրջանառվում են լուրեր` տարբեր կոնֆիգուրացիաներով, Ծառուկյանի շուրջ լայն կոնսոլիդացիոն բևեռի ձևավորման մասին, ինչը նրա թիմը ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում, քանի որ առաջին կարևոր հայտարարությունը թիմի ղեկավարը` Ծառուկյանը պետք է անի: