Ամեն տարի մենք 1-2 գործարան ենք կառուցել Հայաստանում. Նարեկ Կարապետյան


Ամեն տարի մենք 1-2 գործարան ենք կառուցել Հայաստանում. Նարեկ Կարապետյան
Փետրվար 8 23:40 2026

«Վերջին 5-6 տարիների ընթացքում ամեն տարի մենք 1-2 գործարան ենք կառուցել, արդյունաբերականացման ուղղությամբ ենք գնացել»,- հարցազրույցի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա նշեց, որ այդ ընթացքում տեսել են պետական աջակցության բացակայությունը, կամ սուբսիդիաներ, որոնք բավարար չեն արդյունաբերությունը բարելավելու համար։

Կարապետյանի խոսքով՝ հանրապետության գյուղերը և քաղաքներն աշխատատեղեր չեն ակորղանալու ունենալ, եթե սպասենք ներդրողին։

«Կարող է սպասենք 20-30 տարի։ Մենք առաջարկում ենք, որ պետությունը մասնակցի պրոյեկտների մեջ, որպեսզի արագ ձևավորվեն արդյունաբերական և ոչ արդյունաբերական ոլորտի հիմնարկներ, որոնք կօգնեն մեր երկրին ակտիվ զարգանալու»,- ասաց շարժման համակարգողը։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Կարապետյանն ասաց.  «Լինելով տարածաշրջանի ամենափոքր երկիրը, ինչու ենք հակադրությունների ճանապարհով գնում և չենք գնում համերաշխության ճանապարհով, ինչու է  գործընկերայնությունը բացակայում մեր արտաքին քաղաքականության մեջ; Մենք չպետք է նայենք խոսքերին, այլ՝ քայլերին»։

 Կարապետյանը մեկնաբանեց նաև Սամվել Կարապետյանի որդու, Սարգիս Կարապետյանի արած հայտնի հայտարարությանը՝ այն որակելով վրիպում։

«Մենք պետք է ուշադիր լինենք նաև այս ուղղությամբ և թույլ չտանք որ անգամ մանիպուլյացիաներով հնարավոր լինի մեր խոսքից կտրել և ներկայացնել վիրավորանք... Մեր վրիպումները չի ազդում մարդկանց կյանքի վրա, մեր վրիպումները մարդկանց մահեր չի բերել, մեր վրիպումները մարդկանց աղքատություն չի բերել»։