Չորս ամիս անց կարող ենք արթնանալ մեկ այլ Հայաստանում. Գոհար Ղումաշյան


Չորս ամիս անց կարող ենք արթնանալ մեկ այլ Հայաստանում. Գոհար Ղումաշյան
Փետրվար 8 22:50 2026

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Ղումաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր փետրվարի 8-ն է: Շատերիս համար պարզապես օրացուցային օր է: Բայց ընդամենը 4 ամիս անց այս օրը դու կարող ես արթնանալ մեկ այլ Հայաստանում:

Ավելի ապահով, ուժեղ, պաշտպանված, կայուն ու զարգացող երկրում:

Ու միայն քեզանից է կախված, թե ինչպիսի երկրում ես արթնանալու չորս ամիս անց այս օրը: Քեզանից է կախված, թե ինչպիսի երկրում են ապրելու մեր երեխաները:

«Մեր ձևով»-ն առաջարկում է հստակ տեսլական, կայուն ապագա, մեծ հեռանկարներ և ուժեղ երկիր: Միացիր մեզ և կերտիր քո ապագան հենց այսօր: Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ»։