Արագածոտնում մերկասառույցի պատճառով մոտ 18 կիլոմետրանոց խցանում է, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը


Արագածոտնում մերկասառույցի պատճառով մոտ 18 կիլոմետրանոց խցանում է, ավտոմեքենաների թիվն անցնում է 4000-ը
Փետրվար 7 14:27 2026

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։ 

Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը, ովքեր ամենավերջին խոսքերն էին ուղղում ճանապարհը սպասարկող ընկերությանը։

Լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայկան խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։