Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրшվորներ


Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բшխվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրшվորներ
Փետրվար 6 19:53 2026

Այսօր՝ փետրվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմեն Պ․-ի վարած «Toyota Rav 4» մակիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե քարերին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 3 հոգի հետազոտման նպատակով դիմել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։