«Երևանը հերթական կոլապսի շեմին է». Վարագյանը քաղաքային իշխանություններին հուշում է՝ ինչ անել, որ քաղաքը վաղը ջրի տակ չմնա


«Երևանը հերթական կոլապսի շեմին է». Վարագյանը քաղաքային իշխանություններին հուշում է՝ ինչ անել, որ քաղաքը վաղը ջրի տակ չմնա
Փետրվար 6 19:32 2026

Երևանը հերթական կոլապսի շեմին է, ահազանգում է կենսաբանության գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը.

«Քաղաքային իշխանությունները ձնամաքրման աշխատանքները չեն կազմակերպել նորմալ, և այսօր քաղաքի տարբեր հատվածներում կույտերով կուտակված է աղ ու աղավազ։

Ձյունը հալվել է, բայց մայթեզրերին մնացած աղավազը չեն մաքրում, ինչի հետևանքով քաղաքում օրեցօր ավելանում է փոշին։ Հիշեցնեմ՝ արդեն հունվարի վերջին օդի աղտոտվածությունը որոշ շրջաններում թույլատրելիից բարձր էր։

Շուտով կսկսվեն անձրևները, և այս աղավազը կհոսի դեպի հեղեղատարները՝ խցանելով դրանք։ Արդյունքում Երևանում սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և հերթական քաղաքային քաոսը։

Հետո էլ կասեն՝ «նախկիններն են մեղավոր», «հեղեղատարները հին են»։

Իրականում խնդիրը պարզ է՝ պետք է հիմա մաքրել մայթեզրերին կուտակված աղն ու աղավազը, որպեսզի վաղը քաղաքը ջրի տակ չմնա»։