Հանրային գործիչ Արթուր Չախոյանն արձագանքել է Տիգրան Ավինյանի նորանշանակ մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի տարածած պարզաբանմանը.
«Նորանշանակ Ավինյանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը երեկվա՝ ՀՀ դատախազության մոտ իմ ակցիայի վերաբերյալ հրապարակում է արել, որում կոռուպցիան հերքող որևէ փաստական հիմք չի ներկայացրել։
Ընթերցելով այդ անհեթեթ, մանիպուլյացիոն և փաստական հիմք չպարունակող հրապարակումը՝ զարմանում եմ, թե ինչպես դրա մեջ չի նշվել, որ «Տիգրան Ավինյանը Աջափնյակի մետրոպոլիտենի արևով է երդվել, որ այդ կոռուպցիայի հետ որևէ կապ չունի»։
Բացի այդ, Արտյոմ Կարապետյանի հրապարակման մեջ նշված՝ «վարչական իրավախախտումների արձանագրություններ են կազմվել նաև 2025թ. նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին» այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ երրորդ արձանագրությունը կազմվել է ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ 18.12.2025թ., և նշված վարչական արձանագրությունները կազմվել են իմ դիմումների հիման վրա, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ինքնուրույն նախաձեռնությամբ։
Ներկայացնում եմ արձանագրությունների համարները՝ հ. Ա-008180, հ. Ա-016697, հ. Ա-014369»։










