Կներեք, իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում Հայաստանի քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների համար․ սրանք Հայաստանի ներքին գործերն են․ Ալեն Սիմոնյան


Կներեք, իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում Հայաստանի քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների համար․ սրանք Հայաստանի ներքին գործերն են․ Ալեն Սիմոնյան
Փետրվար 5 22:50 2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «երկրի ներքին գործ» է անվանել ընդդիմության նկատմամբ քրեական հետապնդումը: Այսպես է նա պատասխանել Մոսկվայում ռուսաստանցի լրագրողի հարցին` ընդդիմադիր հայ բլոգերների և քաղաքական գործիչների ձերբակալությունների մասին։

 

«Կներեք՝ իսկ երբվանից ես պետք է խոսեմ այն մասին, թե ինչպես է գործում հայկական քրեական օրենսգիրքը ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Սրանք Հայաստանի ներքին գործերն են։ Մարդիկ, ովքեր խախտում են քրեական օրենսգիրքը, նրանք պետք է պատասխանատվություն կրեն: Իսկ նրանց «քաղաքական» անվանել... Ես նման բան լսել եմ միայն մեր որոշ ընդդիմադիր գործիչներից և հենց նոր լսել եմ ձեզանից»։