«Հայաստանի հանրապետությունում այլևս ազատ խոսքը քրեականացված է, այլևս այն մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին, հայտնվում են անազատաության մեջ»,- ԱԺ-ի դիմաց, որտեղ այդ պահին գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Հիշեցնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ գործողությունները, 4 սրբազանների և այլ հոգևորականների կալանավորումները՝ Դանիելյանը հայտարարեց, որ միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա դրա վերաբերյալ։
Նա նշեց, որ շատ կարևոր է մշտապես հիշել անաազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին, որոնք լրագրողներ են՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նման, ընտրված Գյումրու և Մասիսի համայնքապետերին, «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը և ևս 60 մարդկանց, որնց անունները տալ չի լինի։
«Այս իրավիճակը չի կարող հանդուրժելի լինել և մեր կոչն է, որ եվրոպական կառույցները երկակի ստանդարտներով չառաջնորդվեն և հստակ գնահատական տան, այն իրավիճակին որ կա Հայաստանում։ Աչք չփակել, խուլ և համր չձևանալ և դրանով իսկ չխրախուսել այս իշխանություններին, որ այդ ռեպրեսիվ գործիքներն էլ ավելի չօգտագործի։
Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների խնդիրն՝ Գառնիկ Դանիելյանն ասաց. «Չի կարող մրցանակ շնորհվել մի բռնապետի, որը տևական ժամանակ գերության մեջ է պահում մեր հայրենակիցներին՝ խոշտանգելով, իրավունքները տոտալ խախտելով, պատանդի վիճակում պահելով։Միջազգային կառույցներին հորդորում եմ օր առաջ միջոցներ ձեռնարկել թե՛ Հայաստանի բանտերում, թե բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու վերաբերյալ»։










