Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է․ իմանանք էլի. Շարմազանով


Փաստորեն ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է․ իմանանք էլի. Շարմազանով
Փետրվար 5 16:10 2026

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Դասական առանց իզմերի նիկոլիզմ…
Բա ամբողջ տարին հայ հասարակությանը հրամցնել, թե ՌԴ-ն «հիբրիդային պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ» ու Մոսկվայում հայտարարել, որ «չենք ցանկանում տպավորություն ստեղծվի, թե Հայաստանն իր բարեկամ եւ դաշնակից պետության՝ Ռուսաստանի դեմ ինչ-որ բան է անում»։

Բա մեռաք հայ-ռուսական դաշինքի դեմ խոսելով, իսկ բոլոր նրանց, ովքեր ՀՀ-ի անվտանգային ապագան կապում էին ՌԴ-ի հետ դաշինքի ամրապնդմամբ՝ պիտակավորում էիք։

Հիմա, փաստորեն, արդեն ՌԴ-ն դարձավ «բարեկամ եւ դաշնակից»։

Բա ընդդիմադիրներին է՛լ «Ռուսաստանի գործակալ», է՛լ «շպիոն», է՛լ ինչ ասես, որ չէիք պիտակավորում։
Փաստորեն, ՔՊ-ի համար ՌԴ-ն դաշնակից պետություն է։
Իմանանք էլի…

Հիշեցի մի ասացվածք՝ «ներսը կատու են ճղում, իսկ դուրսը՝….»։