Ես դեռ ՔՊ անդամ եմ, որևէ հիմք ու պատճառ չունեմ ենթադրելու, որ գործը հարուցվել է իմ ու Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո. Դիանա Գասպարյան


Ես դեռ ՔՊ անդամ եմ, որևէ հիմք ու պատճառ չունեմ ենթադրելու, որ գործը հարուցվել է իմ ու Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո. Դիանա Գասպարյան
Փետրվար 5 14:27 2026

Այո, ես դեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ: Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

 

 

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյոք Դիանա Գասպարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի նախկին լավ հարաբերությունները, նա նշեց, որ հարցերի չի ցանկանում պատասխանել՝ շեշտելով, որ մնացածին կանդրադառնա այն ժամանակ, երբ հարմար կգտնի:

 

Հարցին, թե արդյոք գործը հարուցվել է իր և Սուրեն Պապիկյանի հայտնի հեռախոսազրույցի ձայնագրությունից հետո, Գասպարյանը նշեց, որ ինքը դավադրապաշտական տեսությունների կողմնակից չէ:

 

«Նման ենթադրություններ անելու համար որևէ հիմք կամ պատճառ չունեմ:

 

Մեղադրանքի մասին հանգամանալից շատ բան կա ասելու, մի քանի բառով չեմ կարող պատասխանել, խոստացվածս ասուլիը կլինի, պարզապես մի քանի դատական նիստի ընթացքում որոշ բաներ պետք է պարզվի, նոր ասուլիս հրավիրվի, ես նույնպես շատ բան ունեմ հանրությանը ներկայացնելու»:

 

Նշենք, որ այս պահին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի գործով դատական նիստը շարունակվում է:

 

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»: