«Բոլորս գիտենք, որ արևմտյան կառույցները, որոնք կոչված են պաշտպանել մարդու իրավունքները, ժողովրդավարակն արժեքները, ողջ արժեհամակարգը, այսօր շեղվել են այդ ուղղուց»,-ԱԺ-ի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ, որտեղ այդ պահին գտնվում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին, ասաց «Անտիֆեյք»-ի աշխատակից Դավիթ Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ այսօր արևմտյան միջազգային կառույցները հանցավոր լռություն են դրսևորում ՀՀ-ում փաշինյանական ռեծիմի օրոք կատրավող քաղաքական բռնաճնշումների համատեքստում։
Ֆիդանյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում կան տասնյակ քաղաքական բանտարկյալներ։
«ՀՀ-ում կալանավորված են «Իմնեմնիմի» փոդքասթի համահիմնադիրներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, ընդամենն այն բանի համար, որ պատասխանել են ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին»,-հայտարարեց Ֆիդանյանը։
Նա նշեց, որ այսօր ՀՀ-ում կալանավորված են սրբազաններ, համայնքապետեր, տասնյակ քաղաքական գործիչներ և ակտիվիստներ՝ ընդամնեն այն բանի համար, որ արտահայտել են իրենց ընդդիմադիր դիրքորոշումը գործող ռեժիմի նկատմամաբ։
«Սա փաշինյանական ռեժիմի օրոք ամենախայտառակ բռնաճնշումներից մեկն է, ովոհետև ոչ միայն թիրախավորվեցին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, «Անտիֆեյք»-ի խմբագրությունն, այլև, ըստ էության, այդ բռնաճնշման արդյունքում թիրախավորվում է ողջ մեդիադաշտը, ազատ մեդիան, ՀՀ-ում ազատ խոսքը»,- ասաց Ֆիդանյանը՝ հայտարարելով, որ չեն լռելու և շարունակելու են պայքարը ազատ խոսքի արգելման և բռնաճնշումների դեմ և պահանջեց ազատ րաձակել ՀՀ-ի և Բաքվի բանտերում պահվող բանտարկյալներին։










