Գյումրի-Բավրա ճանապարհը դժվարանցանելի է՝ սաստիկ բքի պատճառով


Գյումրի-Բավրա ճանապարհը դժվարանցանելի է՝ սաստիկ բքի պատճառով
Փետրվար 4 20:04 2026

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Նշվում է, որ սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Աշոցքի, Վայքի, Արարատի, Վարդենիսի, Սևանի, Արագածի, Ապարանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։