Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Այս մասին գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Փետրվարի 4-ին Փաշինյանն Աբու Դաբիում կմասնակցի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը:










