Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ. Սերժ Սարգսյան


Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ. Սերժ Սարգսյան
Փետրվար 3 22:12 2026

Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է․ «Այն ինչ ընթերցեց դատախազը, իրականությանը չի համապատասխանում, զրպարտութուն է»։

Նա նշել է, որ որևէ հնցավոր միտում չի ունեցել, այդ հողամասերը վաճառվել են միայն ու միայն մեկ նպատակով՝ ավարտին հասցնելու պաշտպանության նախարարության վարչական համալիրը։

«Ես որտեղ եղել եմ, ծառայել եմ, մշտապես աշխատել եմ առավելագույնն անել աշխատանքային պայմանների բարելավման համար։ Այդպես էլ գործել եմ պաշտպանության նախարարությունում։ Եթե ես ունենային հանցավոր միտում,  կամ ինչպես ասում են՝ խմբակային, անձնական շահեր, ամբողջը կվաճառեի, բա ինչո՞ւ չեմ վաճառել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է երկրորդ դատախազի հայտարարություններին, ՀՀ երրորդ նախագահն ասել է. «Երկրորդ դատախազը ֆանտաստիկ բաներ է ասում, ենթադրություններ, ես ոչ Սիլվա Համբարձումյանին եմ տեսել, ոչ հետը զրուցել եմ, ոչ որևէ միջնորդի միջոցով կապ եմ հաստատել։

Կարծում եմ՝ 2007-2008 թթ.  Հայաստանի քաղաքական իրականությանը շատ թե ծանոթ մեկը, որ լսեր դատախազի ասածը, իբր Վարդան Օսկանյանն ինձ հետ պայմանավորվել է, երևի ծիծաղից կուշաթափվի։ Չէր կարող այդ ժամանակ նման հարաբերություններ լիներ։ Ո՞նց եք պատկերացում՝ մեկը գալիս է, Սիլվային ասում՝ ես  Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն եմ, էն միլիոնները տվեք ինձ։ Ավելի աբսուրդ բան կարելի՞ է մտածել»։