Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Ա.-ի վարած «VAZ» 2121 և Երևանի բնակիչ 26-ամյա Նաիրի Ս․-ի վարած «Mercedes»-մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող ծաղկի սրահների աշխատակիցները և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարար ջոկատի փրկարարները, և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Նիվայի» հետևի 2 անվահեծանները կոտրվել են ու շպրտվել՝ հարվածելով ճանապարհի մայթին տեղադրված առևտրի կրպակին՝ մասամբ վնասելով այն։










